ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերադարձի մասին երգեր են պակասում…

Մայիսի 24, 2021
Դպրոցական անցուդարձ

-Մենք ավելի ամուր ենք քայլում այս հողի վրա, որովհետև քայլում ենք քո սխրանքի ճանապարհով, Հերոս,- այսպես սկսեց Կապանի N 5հ իմնական դպրոցի 3-րդ <<բ>> դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը հիշատակի դասը, նվիրված` հայ –ադրբեջանական 44 օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, դպրոցի շրջանավարտ Կարեն Գեդեոնի Գրիգորյանի ծննդյան 20 ամյակին:

Միջոցառումը կազմակերպվեց դպրոցի նորաբաց Փառքի սրահում, ուր անմահաց գիրք են գրում դպրոցում սովորած և մերօրյա պատերազմներում զոհված 32 շրջանավարտներ…

Կրտսերների մոմավառության ոգեկոչմանը միացան դասվարի ավագ սաները` 7-րդ բ դասարանի աշակերտները և հիշատակի ջահը կամրջեց երեք սերունդ, ինչը կիսեց ծնողների և հարազատների վիշտը` կորուստը դարձնելով բոլորինը:

Տղաները 18-ում գնացին…իսկ 20 ամյակը նշում ենք առանց ՆՐԱՆՑ …

Կան տղաներ, որ երկու տարի հետու 40 դարձած են գալիս…

- Ուղղակի չես կարող 20 մնալ, եթե մի ձեռքով կրակում ես, մյուսով` վիրավոր ընկերոջդ քարշ տալիս… ու … նկատում, որ…,- Կարենի մարտական ընկեր , Արթուր Ավետիսյանը ով միջոցառմանը եկել էր Ծովագյուղից, խորհրդավոր հայացքը փախցնելով հավաքվածների աչքերից, շարունակեց պատմել անցած պատերազմի «Դանթեական դժոխքից»:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ուղղեց ծնողներին, և շնորհակալություն հայտնեց ԿԱՐԵՆՆԵՐ ծնելու համար, իսկ երրորդցիները միաբերան գոչեցին`ՈՐՈՎՀԵՏԵՎ ԿԱՐԵՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ Է;

Կապանի N 5 հիմնական դպրոց