ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Մաչանենց մշակութային բերդաքաղաքի հռչակման արարողությանը

Մայիսի 24, 2021
Մշակութային լուրեր

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը։ Մայիսի 21-ին «Մաչանենց տուն» կենտրոնում տեղի է ունեցել բերդաքաղաքի հռչակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը ողջունել է յուրօրինակ մշակութային օրրան ստեղծելու գաղափարը և միջոցառման շրջանակում «Հայ միասնության խաչ» կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին պարգևատրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ մշակույթի զարգացման և հանրայնացման գործում ունեցած ավանդի, նորարարական-ստեղծագործական մոտեցումների համար։

«Անսպառ երևակայություն, ստեղծարարություն, գաղափարների համարձակություն, գործում՝ կամք և նախաձեռնողականություն․ հենց այս հատկանիշների համադրման արդյունքում «Մաչանենց տուն» կենտրոնը դարձել է մշակութային գործիչների, սփյուռքահայերի, զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Կենտրոնն այցելուներին տալիս է լիարժեք պատկերացում հայ մշակույթի, ժամանակակից արվեստի, ավանդական խոհանոցի մասին՝ այդ արժեքների որակյալ և ինքնատիպ մատուցման միջոցով։ Հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ մասնակից են դառնում կենտրոնի կրթական-ճանաչողական նախագծերին։ Այս ամենը խթան է հայրենասիրության և արժանապատվության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և ի հաստատումն ասվածի՝ պարգևատրել Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին։

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն ընդգծել է, որ այն առաջինն է 34-ամյա գործունեության ընթացքում։ «Հայ միասնության խաչի» հիմնադիրը հավաստիացրել է, որ կազմակերպությունը չի շեղվելու իր առաքելությունից, և շեշտել, որ բերդաքաղաքի հիմքում հայի միասնության գաղափարն է․ «Ներկաներից յուրաքանչյուրն այս բերդաքաղաքի մի սյունն է։ Մեր գմբեթն ինքներս պետք է պահենք, այլապես ոչ ոք մեզ համար սյուն չի դառնա։ Մենք չպետք է հեռանանք Հայ առաքելական եկեղեցուց, մեր մշակութային արժեքներից և գիտակցենք, որ մեր հավատն անփոփոխ է, ազգային արժեքները՝ անսակարկելի»։

Շարունակելով հայ հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և հանրահռչակման, աշխարհին այն ավելի տեսանելի դարձնելու թեման՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է․ «Բարդ օրեր ենք ապրում և հաճախ խոսում անվտանգության մասին։ Ես համոզված եմ՝ լավագույն անվտանգությունը գիտակցված, հոգևոր անվտանգությունն է, որի գլխավոր երաշխիքը կրթությունն է։ Հատկապես այս շրջանում մենք խստագույնս հոգևոր սննդի կարիք ունենք, ինչը, համոզված եմ, ստանում ենք նաև այս մշակութային բերդաքաղաքում։ Այստեղ մենք տեսնում ենք անվտանգության ծիլերը։ Ցանկանում եմ, որ դրանք անսահման պտուղներ տան»։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)