ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը տեսաուղերձով հանդես է եկել ՄԱԿ-ի ԳԱ բարձր մակարդակի հանդիպմանը

Մայիսի 24, 2021
Միջազգային լուրեր

2021 թ. մայիսի 21-ին տեղի է ունեցել «Դեպի ավելի դիմացկուն և ազդեցիկ մշակույթի ոլորտ՝ COVID-19-ի և Գործողությունների տասնամյակի ընթացքում» («Building back better: towards a more resilient and impactful culture sector, throughout COVID-19 and the Decade of Action») խորագրով մշակույթին և կայուն զարգացման հարցերին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ՄԱԿ ԳԱ) բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Միջոցառումն անցկացվել է ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանին ընդունված «Մշակույթի և կայուն զարգացման մասին» (Culture and sustainable Development) վերտառությամբ 74/230 բանաձևի դրույթներով։

Միջոցառման ընթացքում Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ողջունել է միջոցառման բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ մշակույթը՝ որպես կայուն զարգացման խթան, Հայաստանի Հանրապետության մշտական առաջնահերթություններից է:

Նախարարի տեղակալն անդրադարձել է մշակույթում COVID-19 համաճարակի ունեցած ազդեցություններին և սեղմ ներկայացրել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված համաճարակի ազդեցության մեղմացմանը:

Արթուր Մարտիրոսյանը խոսել է նաև 2020 թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի մասին և նշել, որ ի թիվս այլ հանցանքների, պատերազմի ընթացքում Հայաստանն ականատես է եղել հայկական մշակութային և կրոնական ժառանգության նպատակային թիրախավորմանը և հուշարձանների վանդալիզմին, ինչը բացահայտ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիան:

Փոխնախարարը խոսել է նաև մշակույթի ոլորտի բարեփոխումների, մշակվող ռազմավարության մասին և կարևորել է մշակույթը՝ որպես կայուն զարգացման բաղադրիչ:

Ելույթը հասանելի է https://youtu.be/aTRRrXFW2m8 հղումով՝ 2:44:13 րոպեից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն