ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցադրություններ՝ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում

Մայիսի 26, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 103-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի կունենան «Հայաստանի առաջին հանրապետությունը մամուլում և գրքերում» խորագրով գրականության ցուցադրություն և մատենագիտական տեսություն։

Մայիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, կցուցադրվեն հայ զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը: Միջթանգարանային համագործակցության շրջանակում ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի որոշ ցուցանմուշներ բացառիկ ցուցադրությամբ կներկայացվեն Գրատպության թանգարանում։

Ցուցանմուշների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում 1907 թվականի Աստվածաշունչը, որը 1926 թվականին Զորավարը նվիրել է իր սանիկին՝ ծննդյան օրվա առթիվ: Ավետարանի վրա ընտանիքի կնքահայրը մակագրություն է թողել: Զորավարի մակագրությունը, սակայն, ժամանակին թաքցրել են՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Այդ էջի վրա թուղթ են սոսնձել, որը մինչ օրս բացել չեն կարողանում: 2012 թվականին ընտանիքի հետնորդներից մեկը Ավետարանը նվիրաբերել է թանգարանին:

Ցուցադրվող իրերի շարքում է Անդրանիկի ծխամորճը, զինվորական կնիքը, նագանը, դաշույնը, հեռադիտակը և այլն։ Կցուցադրվեն նաև Զորավար Անդրանիկի ձեռագիր նամակները, գրությունները, ընտանեկան մի քանի լուսանկարներ, որոնք դեռևս չեն հրապարակվել։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն