ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ Այբբենարանին

Մայիսի 31, 2021
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IԲ դասարանում (դասվար՝ Հ. Առաքելյան) աշակերտները հրաժեշտ տվեցին Այբբենարանին:

Տոնական հանդիսության ընթացքում առաջին դասարանցիներն ասմունքի, բեմականացումների և երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, մեր առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցին, այբուբենի կարևորությունը որպես ազգապահպան գործոն:

Դաստիարակչական նշանակություն ունեցավ «Չարի վերջը» տիկնիկային ներկայացումը, որը մեծ ոգևորությամբ կատարեցին առաջին դասարանցիները:

Հնչեցին խոսքեր՝ նվիրված ուսուցչին, մորը, ոսկեղենիկ մայրենիին, մայր հայրենիքին:

«Հայաստանից բան տանելու փոխարեն, Հայաստան բերեք այն ամենն, ինչ կօգնի մեր երկրին ավելի լավը լինելու համար: Մի՛ գնացեք, մնացե՛ք»:

Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը առաջին դասարանցիներին մաղթեց կանաչ ճանապարհ և նվիրեց «Պատկերազարդ Աստվածաշունչ», աշակերտներին շնորհավորանքի խոսք հղեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը՝ նրանց մաղթելով խաղաղ երկինք, երջանիկ ու բարեկեցիկ մանկություն:

 

Հերմիե Առաքելյան

Տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ