ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թողարկվել է «Ամբերդ» մատենաշարի հերթական հետազոտությունը

Հունիսի 1, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թողարկել է «Ամբերդ» մատենաշարի 38-րդ համարը: «Կրթական հաստատությունների գործունեության ֆինանսավորման արդյունավետության գնահատում» վերտառությամբ հետազոտությունը նվիրված է կրթության ոլորտում բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատմանը։

Հետազոտության շրջանակում կատարվել է կրթության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման առավել լայն կիրառություն ունեցող մեթոդական մոտեցումների և գործիքների վերլուծություն, քննարկվել են արդյունքի չափորոշիչների կիրառման հարցերը, առաջարկվել է ցուցանիշների համապատասխան համակարգ, որը հնարավոր կդարձնի Հայաստանում կրթության ոլորտում արդյունքի ընդհանրական գնահատումը։

Հետազոտության հեղինակներ Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Դավիթ Հարությունյանը, Մարիետա Ազատյանը (հետազոտական խմբի անդամներ) վերլուծել են կրթության բյուջետային ֆինանսավորման տարբեր մոդելներ և դրանց համապատկերում կատարել Հայաստանում կի¬րառվող մոտեցումների գնահատում, իսկ վիճակագրական վերլուծության մեթոդների կիրառությամբ գնահատել են ՀՀ-ում կրթության բյուջե¬տային ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև կատարվել են միջերկրային համադրություններ։ Հետազոտությունը հրապարակման է պատրաստվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)