Մարդու կյանքում լինում են շրջադարձային պահեր, երբ ակամա փոխվում է աշխարհընկալման ողջ արժեհամակարգը։ Վերջին ժամանակներում թշնամու հետ շփման եզրում կատարվող իրադարձությունները շարունակում են մնալ հայ մարդու օրվա լրազամբյուղի «առաջին հորիզոնականում».ամեն բարի լույսի հետ ամեն հայ մարդ,ամեն հայ մայր բարի լուրի է սպասում սահմանից, հայ զինվորից:
Մարդուն զարդարում են բարի արարքները:Հայ զինվորի հոգսը, կարիքը բավարարելու պահանջով, հայ մոր դեմքին ժպիտ պարգևելու ցանկությամբ համակված՝ իրականացվեց մի գեղեցիկ ու ողջունելի միջոցառում՝ բարեգործական նկատառումներով.հագուստ, քաղցրավենիք և դրամական պարգև տրամադրվեց հայ զինվորին. նոյեմբերի 24-ին կազմակերպվեց այց ԼՂՀ N զորամաս: Միջոցառման հեղինակներն էին մեր դպրոցի նախկին շրջանավարտ բարերար Զոյա Մինասյանը իր ամուսնու` Էդիկ Մարտիրոսյանի հետ ովքեր այժմ ապրում են ԱՄՆ-ում: Բարեգործությունը ուղղված էր այն զորամաս, որտեղ այսօր ծառայում են մեր դպրոցի շրջանավարտները:Դպրոցի աշակերտական խորհուրդն էլ, օգտվելով առիթից, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ հղեց իր եռագույն նամակները: Դրանք գրվեցին հանպատրաստից, հենց դասի ժամանակ. պարզապես հոգու խոսքեր էին՝ պահի ազդեցությամբ, բայց ջերմ էին և անկեղծ:Մեր ուրախությունը բազմապատկվեց, երբ ստացանք նրանցից պատասխան–նամակը. հայրենյաց պաշտպանության դժվարին գործն իրանացնելիս անգամ նրանք ժամանակ գտան մեզ՝ իրենց կտսեր ընկերներին խոսք հղելու: Գեղեցիկ և արժանապատիվ պահեր էին.ի դեպ, պատասխան –նամակն ընթերցվեց բոլոր դասարաններում:
Դաստիրարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ