ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրը նվիրված է երեխաներին

Հունիսի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

Թող լինի միշտ Արևը…

Ամռան առաջին օրվա Արևը ժպտաց երեխաներին նաև Կապանի համայնքապետարանի բակում:

Վորլդ Վիժն Կապանի տարածքային զարգացման գրասենյակի նախաձեռնությամբ համայնքի դպրոցների աշակերտական խորհրդի անդամներին այսօր ընդունեց համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Տոնական հանդիպումն առիթ էր, որպեսզի երեխաները պատկան օղակում քննարկեն իրենց հետաքրքրող տարատեսակ հարցերը նաև ստանան լուծումներ: Կապանի N5 հիմնական դպրոցի ԱԽ նախագահ Լիա Եփրեմյանը երաշխավորված էր ներկայացնելու դպրոցի Աշակերտական խորհրդի խնդրանքը` դպրոցամերձ նախկին ցախատունը հրաձգարանի վերակառուցելու և վարժասարք տեղադրելու հարցում, որին, ի ուրախություն, թե դպրոցին, թե համայնքին, դրական պատասխան տրվեց համայնքապետի կողմից: Այ քեզ մեծ նվեր;

Եվ թող միշտ լինենք մենք…

Կապանի N 5 հիմնական դպրոց