ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մանուկների օրն է 1-ը հունիսի…

Հունիսի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

Խաղաղությունը երեխաների պաշտպանության գրավականն է:

Կապանի N5 հիմնական դպրոցի 3-րդ «բ» դասարանում խաղաղ ու համերաշխ մթնոլորտ է, ուրախ տրամադրություն:

Դասվար Արևիկ Հայրապետյանը սահմանել է օրվա ռեժիմը երեխաների ցանկությամբ, և դասի թեման բովանդակում է «Խաղաղություն»:

Ամռան առաջին օրը խաղաղաբեր է, քանզի նկարում ենք խաղաղություն, իսկ իրավունքները պաշտպանված են, քանզի իրավունք ունենք որոշում կայացնելու…

Պատմությունը, թե ինչու է երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում հունիսի 1-ին, հայտնի չէ, բայց մի՞թե դժվար է կռահել, թե երեխաներն ինչքան են սիրում ամառը և ինչ թրթիռով են սպասում:

Բարի՜ ու խաղաղ ամառ, Հայո´ց աշխարհ...

 

Կապանի N5 հիմնական դպրոց