Կապանի N 5 հիմնական դպրոցը ներգրավված է Կարմիր Խաչի ընկերության կողմից կազմակերպված «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման» ծրագրում:
Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունում գործող սույն ծրագրի նպատակն է ուսուցողական գործողություններով մարդկանց հեռու պահել սպառնացող վտանգներից` բարձրացնելով իրազեկվածության մակարդակը ականների վտանգ պարունակող տարածքների ճանաչման գործում:
Վերը նշվածի համատեքստում, մայիսի 31-ին, ժամը 13.00-ին դպրոցի նիստերի դահլիճում, 9-րդ «ա» դասարանի աշակերտներ Լինա Ալավերդյանը, Անի Սարգսյանը, Կարինե Մնացականյանը, Մարգարիտա Հայրապետյանը , Վահե Բաղդասարյանը և Նարեկ Դանիելյանը 7-րդ «ա», «բ», «գ» դասարանցիների համար ցուցադրեցին մանրապատում՝ «Դարձի՛ր մեր թիմի անդամ և փրկի՛ր կյանքեր» խորագրով:
Դաս- հանդեսին ներկա էին Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցներ ընկեր Աննան և ընկեր Հովիկը, ովքեր ցուցաբերեցին մասնագիտական օգնություն ու դպրոցին նվիրաբերեցին մեթոդական գրականություն:
Կապանի N 5 հիմնական դպրոց