ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երիտասարդների միջազգային օրը Կապանում. հարցում

Հունիսի 2, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչությունը, կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը և կարծիքը, անցկացնում է հարցում՝ պարզելու նրանց՝ Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների նախընտրությունները, առաջարկները: Առցանց հարցմանը մասնակցելիս կարող եք ընտրել նշված տարբերակներից որևէ մեկը և/կամ առաջարկել Ձերը։

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSco8kYNdlvZWVxCWaUQWJA1PMhOGB_H92xGViV6HKrMdKj15w/viewform

Հիշեցնենք, որ Կապանը ճանաչվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք դեռևս 2019 թվականի դեկտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է: Այս տարվա մայիսի 1-ին տեղի է ունեցել Կապանի՝ որպես Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի բացման հանդիսավոր արարողությունը, և տրվել է միջոցառումների մեկնարկը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդական մայրաքաղաքում միջոցառումների պակաս չի զգացվելու. «Միջոցառումները լինելու են շարունակական, և ամբողջ տարի միասին աշխատելու ենք։ Շատ կարևոր է, որ երիտասարդները, նախորդ տարիների համեմատ, զգան իրենց կյանքի ակտիվության տարբերությունները։ Մեր խնդիրն է անել առավելագույնը, աջակցել և նպաստել նրանց ինքնաիրացմանն ու հեռանկարների զարգացմանը»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)