ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարեն Թռչունյանը շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում

Հունիսի 3, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Նա ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու ժամանակակից հնարավորություններին, ինչպես նաև զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Այցի շրջանակում քննարկվել են բուհի ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրերը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ փոխնախարարը նախ եղել է համալսարանի եռաչափ թանգարանում, որտեղ Կարեն Թռչունյանը ծանոթացել է բուհի ստեղծման պատմության ժամանակագրությանը` հիմնադրումից մինչև մեր օրերը, Հայրենական և Արցախյան պատերազմներում համալսարանի մասնակցությանը, բուհում դասավանդած և մանկավարժության զարգացման գործում իրենց ավանդն ունեցած մասնագետներին: Ռեկտորը նշել է, որ ամեն տարի Մանկավարժական համալսարանի թանգարանը հյուրընկալում է հազարավոր այցելուների, այդ թվում՝ դպրոցականների, որը նպաստում է նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Փոխնախարարը ծանոթացել է նաև բուհի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի և «Ռադիո Ֆամա»-ի գործունեությանը: Նշվել է, որ 106-ից ավելի երկրներում սփռում ունեցող համալսարանի ռադիոն անդրադառնում է համալսարանական խնդիրներին և երիտասարդներին հուզող հարցերին, կրթական, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին, ինչպես նաև ապագա դիմորդներին են ներկայացվում բուհում ուսուցանվող մասնագիտությունները և հաջողության պատմությունները: Ի դեպ, բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են:

Innostud.am կրթական հարթակ, 1 մուլտիմեդիոն լաբորատորիա, 2 հետազոտական լսարան՝ հագեցած տեխնիկական միջոցներով ու տեղեկատվական տեխնոլոգիաներով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը բուհում ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում՝ «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներով: Փոխնախարարին ներկայացվել են ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթակառուցվածքները՝ համալրված համապատասխան գույքով և մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Լաբորատորիայում նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ և հետաքրքրվել նրանց ուսումնառության արդյունքներով:

Կարեն Թռչունյանի այցի վերջին կանգառը համալասրանում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտն էր, որն իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների հետազոտություններ: Փոխնախարարին հետաքրքրել են իրականացված հետազոտությունների արդյունքները, որին ի պատասխան՝ նշվել է, որ դպրոցական ծրագրում «Շախմատ» առարկայի ներդրումից հետո տեղի են ունեցել դրական փոփոխություններ՝ աշակերտների ուշադրության կենտրոնացման և քննադատական մտածողության զարգացման տեսանկյունից:

Նշենք, որ նմանատիպ այցերը մյուս բուհեր ևս կրելու են շարունակական բնույթ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)