ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լեոնկավալլոյի «Պայացների» առաջնախաղը՝ օպերային թատրոնում

Հունիսի 3, 2021
Մշակութային լուրեր

Հունիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում կներկայացվի Ռուջերո Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան:

Դերերում. Կանիո՝ Հովհաննես Այվազյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Նեդդա՝ Նունե Բադալյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Տոնիո՝ Գեորգի Առաքելով, Բեպպե՝ Գրիգոր Աբրահամյան, Սիլվիո՝ Առնոլդ Քոչարյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Գեղջուկ 1՝ Մարսելո Գևորգյան, Գեղջուկ 2՝ Բաղդասար Կարապետյան:

Բեմադրող դիրիժոր՝ Մկրտիչ Բաբաջանյան, բեմադրող ռեժիսոր՝ Ռուբեն Քոչար (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ): Բեմադրության նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստակավոր նկարիչ): Լուսային ձևավորումը՝ Սամվել Մալերյանի, գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան: Պարերի բեմադրությունը՝ Ռուբեն Մուրադյանի (ՀՀ վաստակավոր արտիստ):

Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան (ՌԴ վաստակավոր արտիստ):

Նշենք, որ «Պայացները» իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալլոյի հայտնի օպերան է՝ բաղկացած նախաբանից և 2 գործողությունից։ Լիբրետոյի հեղինակը ևս Ռուջերո Լեոնկավալլոն է։ «Պայացների» սյուժեի հիմքում, կոմպոզիտորի հավաստիացմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել վաղ մանկության տարիքում` իր ծննդավայրում։ Լեոնկավալլոյի հայրը, ով դատավոր էր, ժամանակին քննել էր նմանատիպ մի գործ։ Մասնագետները, սակայն, պնդում են, որ օպերայի սյուժետային հիմքը վերցված է Կատյուլ Մենդեսի պիեսից, որին Լեոնկավալոն կարող էր ծանոթ լինել 1887 թվականին, երբ ապրում էր Փարիզում։ Օպերայի սկզբնական անվանումը եղել է «Պայաց». եզակի թիվը փոխվել է հոգնակիի այն պատճառով, որ պրեմիերայի ժամանակ Տոնիոյի դերակատար Վիկտոր Մորելը պնդել է, որ չի երգի մի օպերայում, որի անվանման մեջ իր կերպարը չի մտնում։

Օպերայի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել Միլանում, 1892 թվականի մայիսի 21-ին՝ Արթուրո Տոսկանինիի դիրիժորությամբ: 1893 թվականին կայացել են բրիտանական և ամերիկյան պրեմիերաները, իսկ ռուսականը տեղի է ունեցել 1894 թվականին, Սանկտ Պետերբուրգում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)