ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինձ բացակա չդնեք

Հունիսի 7, 2021
Դպրոցական անցուդարձ

Կապանի N5 հիմնական դպրոցի 5-րդ «գ» դասարանում այսօր` հունիսի 3-ին «Հիշատակի և խոնարհումի» դաս կազմակերպեց դասղեկ Արմինե Խաչատրյանը:

Արցախյան պայքարի նահատակ հայորդիներից Արմեն Գևորգյանը դասարանի ծնող է, որտեղ սովորում են նրա զույգ դուստրերը, ում հայրենանվեր կյանքի ուղին ճանաչվեց և սրբացվեց համակազմի կողմից:

Աշակերտների շուրթերից հնչեցին, ինչպես խոնարհման ու սփոփանքի խոսքեր, այնպես էլ` իմաստասիրական ասացումներ Մեծն Նժդեհի պատգամներից. Երդվեցին հավատարիմ մնալ մարդկային առաքինությունների թագ ու պսակ հայրենասիրությանը, աննվաճ պահել Հող-հայրենին:

Դուստրերի` Մարիի և Էլենի աչքերից ծորում էր կարոտը, իսկ խոսքերից` հպարտությունը:

Բաց դասին ներկա էր Արմեն Գևորգյանի կինը:

Կապանի N 5 հիմնական դպրոց