ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՈՒզում եմ խաղաղ ապրել

Հունիսի 3, 2021
Դպրոցական անցուդարձ

Ես մի մանուկ եմ դառնում մանուկների աշխարհում,
Մարած կրակս է հառնում մանուկների աշխարհում,
Ինչպես ծովում մարգարիտ, անթիվ աստղեր երկնքում,
Այդպես գանձեր կան պես-պես մանուկների աշխարհում:

Երեխաների պաշտպանության օրը առանձնահատուկ ոգևորությամբ նշվեց Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Առաջին Բ դասարանի (դասվար՝ Հ. Առաքելյան) աշակերտները գույնզգույն կավիճներով ասֆալտին նկարեցին «Աղավնիներ», «Հայրենիք», «Արև, տուն, ծաղիկներ և այլն»:

Կավճանկարչության ավարտին աշակերտները երկինք բաց թողեցին փուչիկներին ամրացված աղավնիներ ի նշան խաղաղության: Մենք լիահույս ենք, որ մեր երկրում կթևածի խաղաղության ճերմակաթև աղավնին, և իրենք կապրեն խաղաղ երկնքի տակ:

Լճաշեն համայնքի ղեկավար Կ. Մարգարյանը քաղցրավենիքով քաղցրացրեց երեխաների տոնը և մաղթեց խաղաղ երկինք ու պայծառ արև:

Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Ն. Դավթյան