ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները

Հունիսի 9, 2021

Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։

Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում։

Մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, որտեղ այսօր քննություն են հանձնել մեդալի 50 հավակնորդ։ Շիրակի և Սյունիքի քննական կենտրոններում քննություն է հանձնել համապատասխանաբար 34 և 24 հավակնորդ։

Մնացած հավակնորդները հանձնելու են ընդունելության միասնական քննություն, որը հիմք կհամարվի նաև գերազանցության մեդալի տրամադրման համար (18 միավոր և բարձր ստանալու դեպքում)։

Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում քննությունների ընթացքին հետևելուց բացի, ծանոթացել է դպրոցում ընթացող նորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն ու նախարարության ներկայացուցիչները շրջել են դպրոցում, որտեղ ներկայում ընթանում է ձեղնահարկի և կտուրի վերակառուցում։ Դպրոցի տանիքային հարկը կդառնա լաբորատորիաների սրահ․ այդտեղ նախատեսվում է ռոբոտաշինության և ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաների հիմնում։ Նորոգման և տեխնիկական հագեցվածության ապահովման հարցերում աջակցում են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի նախկին շրջանավարտները։

Այս տարվա մայիսին դպրոցում բացվել է նաև հրաձգարան, տեղադրվել են հիշատակի եղևնի և հուշաքար՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ուսումնական հաստատության զոհված շրջանավարտների։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)