ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընդունվում են հայտեր «Յոթը սարի ետևում 2021» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի մասնակցության համար

Հունիսի 11, 2021
Մշակութային լուրեր

Հովհաննես Թումանյանի թանգարանը հունիսից-սեպտեմբեր ամիսներին իրականացնում է «Յոթը սարի ետևում 2021» խորագրով հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությանն են միացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը», Հայաստանի պատմության թանգարանը, «ԱրխիոԱրտ և Լաբ» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը, ինչպես նաև մարզային մի շարք կառույցներ:

Նախագծի նպատակն է պատանիներին օգնել ճանաչելու հայրենի բնակավայրը, խթանել և նպաստել համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայնացմանը:

Փառատոնի թե´ անհատական և թե´ խմբային մասնակիցները դառնում են «հետախույզ-գիտնականներ», որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը: Ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
Լավագույն ուսումնասիրություններն արժանանալու են հատուկ մրցանակների:
Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար հարկավոր է պարտադիր ծանոթանալ կանոնակարգին (անցնել հղմամբ՝ https://bit.ly/3w10gTo) և լրացնել մասնակցության հայտաձևը:
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 010) 56 00 21 հեռախոսահամարով (էլ. փոստ՝ competitionfestival@gmail.com, ֆեյսբուքյան պաշտոնական խումբ և էջ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոն):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)