ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հոկսեն Միրզոյանը բոլորեց ծննդյան 60-ամյակը

Հունիսի 11, 2021
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը:

Անվանի մարզիկը երկար տարիներ լավագույնս է ներկայացրել հայկական սպորտն աշխարհում և ունեցել բացառիկ նվաճումներ. նա Օլիմպիական խաղերի և աշխարհի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների բազմակի չեմպիոն է, ռեկորդների հեղինակ:

Այժմ էլ Հոկսեն Միրզոյանը մեծ ավանդ է ներդնում հայկական սպորտի ձեռքբերումներում՝ լինելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ:

ԿԳՄՍ նախարարությունը ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ մարզիկին, մաղթում քաջառողջություն և հաջողություններ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն