ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱՊՀ-ը հաղթող է ճանաչվել Python (I, II) ծրագրավորման լեզվի ուսուցման դրամաշնորհների մրցույթում

Հունիսի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հաղթող է ճանաչվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ «Python ծրագրավորման լեզվի I մակարդակի (beginner) դասընթացի» և «Python ծրագրավորման լեզվի II մակարդակի (Intermediate) դասընթացի» դրամաշնորհների հատկացման մրցույթներում, որոնք իրականացվել են «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 թվականի ծրագրի շրջանակում:

Երկու ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 40 մլն ՀՀ դրամ: Այն կտրամադրվի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ՀԱՊՀ Շարունակական կրթության կենտրոնին՝ իրականացնելու 750 մասնակիցների ուսուցումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն