ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևներ կրթական հաղորդումների հեղինակներին

Դեկտեմբերի 14, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 60-րդ և Հանրային ռադիոընկերության հիմնադրման 90-րդ տարեդարձերի կապակցությամբ հեռուստատեսության և ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Շնորհավորելով  ներկաներին՝ Դ. Սահակյանը կարևորել է լրատվամիջոցների դերը կրթության և դաստիարակության ոլորտում. «Լրատվամիջոցները նույնպես յուրովի ուսուցիչներ են, որովհետև երեխան սովորում և իր անհատականությունը ձևավորելու համար արժեքներ է ստանում ոչ միայն դպրոցից, այլ նաև հեռուստատեսությունից, ռադիոյից, այլ միջոցներից: Լրատվամիջոցը մարդու վրա ազդելու մեծ հնրավորություն ունի և ըստ էության լրագրողն է որոշում, թե այդ ազդեցությունը ինչպիսին  կլինի, լրատվամիջոցն է  որոշում՝ ինչպիսի արժեքներ քարոզել և ինչպիսի հեղինակություններ ձևավորել երեխայի՝ պետության վաղվա քաղաքացու մոտ: Այդ իմաստով կրթական հողարդաշարերի և ընդհանրապես կրթության թեմաներ լուսաբանող լրագրողների գործունեությունը շատ կարևոր է»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով մանկապատանեկան և կրթական հաղորդաշարերի աշխատակիցներին:  

ԿԳՆ շնորհակալագրի են արժանացել Հանրային ռադիոյի Մանկապատանեկան հաղորդումների բաժնի ղեկավար Կարինե Գագիկի Գևորգյանը, բաժնի հեղինակ, խմբագիր Մարինե Վիկտորի Քոչարյանը, բաժնի հեղինակներ Հասմիկ Հարությունի Մկրտչյանը և Տաթևիկ Հակոբի Շատյանը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության «Արքիմեդիա», «Մատենադարան», «Հայաստանի առեղծվածներ», «Հայաստանը մենք ենք», «Ինչուների մոլորակ» և «Անծանոթ Հայաստան» հաղորդաշարերի հեղինակները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)