ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրապարակվել են «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները

Հունիսի 16, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 11-ին տեղի ունեցած «Օտար լեզու» առարկայի (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, պարսկերեն) միասնական քննության արդյունքները։

Քննությունների արդյունքների նախնական վերլուծությամբ՝ «Անգլերեն» առարկայի համար հայտարարագրված 4346 դիմորդներից քննությանը մասնակցել են 4271-ը։ Բարձր գանահատական՝ 18-20 միավոր ստացել են 1233 դիմորդներ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի: Դրական միավորի շեմը չեն հաղթահարել 356 դիմորդներ, միջին միավորը եղել է 14.5-ը:

«Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտարարագրվել էր 85 դիմորդ, քննությանը մասնակցել են 84-ը: Բարձր՝ 18-20 միավոր ստացել է 13 դիմորդ, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 9, 19-19-75՝ 4 դիմորդ։ Գերմաներենից միջին միավորը եղել է 13.76, առավելագույն՝ 20 միավոր ոչ ոք չի ստացել, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12 դիմորդներ։

«Ֆրանսերեն» առարկայից ընդունելության միասնական քննություն հանձնելու համար հայտարարագրվել են 74 դիմորդներ. բոլորն էլ ներկայացել և մասնակցել են քննությանը։ Նրանցից 18-ը հավաքել են 18-20 միավոր, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 8 դիմորդ, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 դիմորդ։ Միջին միավորը եղել է 14.7, իսկ դրական միավորի շեմը չեն հաղթահարել 6 դիմորդներ։

Իսպաներեն և պարսկերեն առարկաների քննություններին մասնակցել են երկուական դիմորդներ. բոլորն էլ հաղթահարել են նվազագույն անցողիկ շեմը՝ ապահովելով համապատասխանաբար 12,1 և 13,5 միջին միավորներ։

Դիմորդները ստացած գնահատականները կարող են բողոքարկել քննության արդյունքների հրապարակման հաջորդ օրը՝ տվյալ դեպքում մինչև հունիսի 17-ը՝ ժամը 18.00-ն:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում են ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)