ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքով կյանք ենք վերադառնում

Հունիսի 16, 2021
Դպրոցական անցուդարձ

Ավարտին մոտեցավ 2020-2021 ուսումնական տարին: Տարին տարբերվող է, դժվար բնութագրվող, պատմական ցավալի իրադարձություններով ամրագրված…

Աշխատանքով, միմիայն աշխատանքով մեր հայրենիքի ամեն քառակուսի մետրը շենացնելով` հասնելու ենք հաղթանակի…

Արձագանքելով ՀՀ Սյունիքի մարզպետ Մ. Պողոսյանի հրահանգին` (ըստ որի ս./թ. հունիսի 14-18-ը պարտադիր է պլանավորել և կազմակերպել շաբաթօրյակ` ապահովելով դասարանների և դպրոցի ընդհանուր մաքրությունը), Կապանի N 5 հիմնական դպրոցում ծնող-աշակերտ-ուսուցիչ միմյանց օգնելով` միասնաբար լծվել են գործի. մաքրում են ամեն ինչ` դուռ-պատուհան, դասարան ու դպրոցամերձ տարածք…

Սանիտարական հանրօգուտ աշխատանք կատարելու ավանդույթը ոգևորել է բոլորին, ամեն ինչ արվում է բարձր տրամադրությամբ, ամեն ինչ արվում է հանուն հայրենիքի և համնուն կյանքի:

Կապանի N 5 հիմնական դպրոց