ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջազգային երիտասարդական համաժողով՝ «Eurasia Global»

Հունիսի 17, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից


Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը:


Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

  • Գործընկերություն՝ հանուն կրթության և կարողությունների /հմտությունների/ զարգացման: Մարդկային ներուժի նոր դերը:
  • Համագործակցություն և երիտասարդական ձեռներեցային գործընկերություն:
  • Կայուն զարգացում, շրջակա միջավայր, գիտակցված սպառում:
  • Երիտասարդության ձայնը. ժամանակակից մեդիա և հաղորդակցության միջոցներ:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ բաղկացած 10 անդամներից:

Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:

Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կարող են youth@escs.am էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում նշել «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն) ուղարկել ինքնակենսագրական և էսսե՝ վերը նշված թեմատիկ ուղղություններից մեկի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն