Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում ստորագրվեց հուշագիր՝ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության եւ Ինֆորմատիկայի պետական քոլեջի միջև: Ըստ այդմ, քոլեջի հիմքի վրա կստեղծվի Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիա: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, փաստաթղթի ստորագրումը ենթադրում է, որ ինֆորմատիկայի քոլեջում կտեղադրվի համապատասխան ծրագիր՝ կիբերանվտանգության վերաբերյալ եւ որը հնարավորություն կտա փորձնական փուլն իրականացնելուց հետո Ինֆորմատիկայի քոլեջում ներդնել նման մասնագիտություն: Նրա ձեւակերպմամբ, այդպիսով հնարավորություն կստեղծվի, որպեսզի ուսանողները սովորեն այդ մասնագիտությունը, ընդ որում՝ ոչ միայն Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները: «Ցանկացած ոք, որ ուզում է ուսումնասիրել կիբերանվտանգության ոլորտը, որը նոր զարգացող եւ կարեւոր ոլորտներից մեկն է, կկարողանա նաեւ առցանց տեխնոլոգիաների միջոցով սովորել եւ ստանալ համապատասխան մասնագիտացում ու անցնել շուկայում աշխատանքի: Նման ծրագիրը «Սոֆթլայն Ինթերնեյշնլի» աջակցությամբ մեզ տրամադրել է Positive Technologies ընկերությունը, որը կիբերանվտանգության ոլորտի ապահովման առաջատար կազմակերպություններից է»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ շեշտեց, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում նման մասշտաբի ծրագիր է ներդրվում քոլեջում: «Կարծում ենք, որ այն ունի զարգանալու հեռանկարներ եւ կապահովի մասնագետների վերապատրաստում, ուսուցում, որոնք հետաքրքիր աշխատանք կունենան եւ բանկային ոլորտում, եւ տելեկոմունիկացիոն ու այլ համակարգերում»,- շեշտեց ԿՏԱԿ-ի տնօրենը:
Շուրջ 800 ուսանող ունեցող Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանի խոսքով, առցանց դասընթացները վաղուց իրականություն են եւ ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից, սակայն դրանք հիմնականում օտարալեզու ռեսուրսներ են: «Կարծում եմ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը եւ համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտան ունենալ նաև հայալեզու առցանց դասընթաց, որից կարող են օգտվել ոչ միայն մեր քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները»,- նշեց պարոն Աբրահամյանը:
Հավելենք, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը Հայաստանում գործող միակ պետական ուսումնական հաստատությունն է, որին 2014 թվականին համաշխարհային «GlobalGROUP» ընկերությունը շնորհել է ISO 9001:2008 սերտիֆիկատ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նյութի աղբյուրը. Առավոտ
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ