ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը:
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` ԱՄԿ-ի (ILO) պատվերով` Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ: Աշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող շուրջ 1000 գործատուների շրջանում։ Հետազոտության մեջ անդրադարձ է արված մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանության խնդրին:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գործատուների հանրապետական միության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄԿ-ի, «Բիզնեսի աջակցման կենտրոնի» և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով կատարված հետազոտությունը, նշել է, որ աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը մասնագիտական կրթության ասպարեզում տեղերի պլանավորման և բաշխման առաջնային հիմքն է. «Այս ուսումնական տարվա համար ընդունելության տեղերի բաշխման որոշումներն արդեն կայացված են, սակայն քննարկվող հետազոտության արդյունքներն իրենց ազդեցությունն ու հետևանքը կարող են ունենալ հաջորդ ուսումնական տարիների քաղաքականությունը պլանավորելիս: Տնտեսության կարիքների արձագանքմանը միտված, ավելի նպատակային և արդյունավետ կրթական քաղաքականություն վարելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես գործատուների, այնպես էլ միջազգային կառույցների հետ»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` Մասնագիտական կրթության և զարգացման ազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նաև գործատուների ներկայացուցիչներ, կարող է դառնալ աշխատանքային այն հարթակը, որտեղ կհամատեղվեն գործատուների պահանջներն ու կրթական բարեփոխումները, կքննարկվեն հետագա քաղաքականության ծրագրային պլանավորման ձևաչափերը:
«Կարծում եմ, որ ուսումնական հաստատությունների տնօրենները ևս պետք է լիարժեք իրազեկված լինեն աշխատաշուկայի պահանջների և կարիքների մասին, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ կազմել իրենց ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտություններն ու դրանցով իրականացվող ուսուցումը: Շատ կարևոր է, որ հաստատության տեղերի հայտերը կազմելիս նույնպես ուսումնական հաստատությունները հիմնվեն աշխատաշուկայի պահանջների վրա: Երբ նույն հաստատությունը, կախված ուսանողների թվից, փորձում է կազմակերպել բազմաթիվ ուղղություններով մասնագիտական կրթություն, արդյունավետության հետ կապված խնդիր է առաջանում` հաշվի առնելով նաև տարածաշրջանային բաշխումը և տնտեսության կարիքները: Մենք փորձելու ենք վարել մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն: Կարևորելով նույն տարածաշրջանում մասնագիտական կրթության ապահովման բազմազանության պահանջը` միաժամանակ պետք է խուսափենք մասնագիտությունների մասնատվածությունից»,- փաստել է նա` ավելացնելով, որ եթե ՄԿՈՒ հաստատությունը, օրինակ, ունի 200-300 ուսանող և կազմակերպում է շուրջ 20 մասնագիտությամբ կրթություն, ապա որակի հարցը խնդրահարույց է:
Քննարկման ընթացքում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է՝ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մասնագիտական կրթության զարգացման հիմնական խնդիրներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է:
Հարցմանը մասնակցած ավելի քան 1000 գործատուների 98 տոկոսը նշել է, որ տեղյակ չեն, թե մասնագիտական կրթության ոլորտում ինչպիսի բարեփոխումներ են կատարվում: Միաժամանակ գործատուները, ըստ հարցման արդյունքների, նախապատվությունը տալիս են զարգացող մասնագիտություններին: Գործատուներից 402-ը նշել են, որ ունեն ազատ աշխատատեղեր և համավարակով պայմանավորված՝ չեն պատրաստվում աշխատողների կրճատման գնալ, ավելին` ծրագրում են առաջիկա երկու տարիներին 2000-ից ավելի նոր աշխատատեղեր հիմնել:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում գործատուների ներգրավմանը: Թեպետ ֆորմալ առումով քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկված են գործատուների ներկայացուցիչներ, սակայն դա բավարար արդյունք չի ապահովում: Հիմնական խնդիրներից է նաև ուսումնական պրակտիկաների կազմակերպումը, որի համար ուսումնական հաստատությունները չունեն համապատասխան բյուջեներ, իսկ գործատուները, հատկապես փոքր ու միջին ընկերությունները, որպես կանոն, ուսումնական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխան պայմաններ տրամադրելու ցանկություն չեն հայտնում, քանի որ դա պահանջում է հավելյալ ռեսուրս:
Հավելենք, որ վերջնական ամփոփումից հետո աշխատաշուկայի կարիքների հետազոտությունն առաջիկայում կներկայացվի ուսումնական հաստատություններին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ