ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի

Հունիսի 23, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:

Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ-ում հյուրընկալելով և շնորհավորելով կոչումների արժանացած մարզիկներին, հորդորել է չընկրկել դժվարությունների առաջ. «ՀՀ սպորտի վարպետը նվաճումների առաջին լուրջ քայլն է դեպի նոր ու բաղձալի հաղթանակներ: Իրական մեծ հաղթանակները լինում են, երբ կարողանում եք նախևառաջ հաղթել ինքներդ ձեզ: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում. ուրախ կլինեմ մոտ ապագայում ձեզ շնորհել սպորտային ամենաբարձր՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչումը», որը տրվում է միայն աշխարհի չեմպիոններին և օլիմպիական խաղերի մրցանակակիրներին»:

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահության ֆեդերացիայի կողմից նախագահ Գագիկ Սարոյանը շնորհակալագիր է փոխանցել փոխնախարար Կ. Գիլոյանին և ուժային մարզաձևերը հանրապետության տարածքում զարգացնելու վստահություն հայտնել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն