ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍՆ-ի առաջիկա անելիքները՝ ի նպաստ մշակութային հաստատությունների զարգացմանը

Հունիսի 28, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։

Այցի նպատակն էր ծանոթանալ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, քննարկել ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանության, ուսումնասիրման, տարածման ու հանրահռչակման ոլորտներում թանգարանի դերի վերարժևորման անհրաժեշտությունը:

Արա Խզմալյանը նշել է, որ առաջիկա անելիքները պետք է ուղղված լինեն մարզային մշակութային հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը: Նախարարի տեղակալը կարևորել է ժողովրդական արվեստի հետագա զարգացման ուղղությամբ թանգարանի կողմից իրականացվող աշխատանքների ընդլայնումն ավանդական արհեստների ուսուցման, ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների փորձի փոխանցման, վարպետության դասերի և գիտակրթական ծրագրերի իրականացման շրջանակում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն