ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դևիսի գավաթ. Հայաստանի տղամարդկանց հավաքականը բարելավել է դիրքերը

Հունիսի 28, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը 2022 թվականին հանդես կգա Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվել է Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու չորրորդ ենթախմբի մրցումը, որին մասնակցել է նաև Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը: Մեր ընտրանին (կազմը՝ Միքայել Ավետիսյան, Սեդրակ Խաչատրյան, Հենրիկ Նիկողոսյան, Նադիր Սարգսյան, մարզիչ՝ Վահե Ավետիսյան) Չեռնոգորիայի, Ադրբեջանի և Ալբանիայի հավաքականների հետ պայքարում A խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և հնարավորություն ստացել արդեն 2022 թվականին հանդես գալու Դևիսի գավաթի երրորդ ենթախմբի մրցմանը: Ալբանիայի և Ադրբեջանի հետ հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույն՝ 2-1 հաշվով հաղթանակ է տոնել, իսկ վերջին տուրում զիջել է Չեռնոգորիային: Նշենք, որ Դևիսի գավաթի երրորդ ենթախումբ են դուրս եկել խմբերում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանի խոսքով՝ չորրորդից երրորդ ենթախումբ անցումը մեծ հաջողություն է, որը վկայում է վերջին տարիներին մարզաձևի զարգացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի մասին. «Նախքան Մակեդոնիա մեկնելը չգիտեինք, թե որ հավաքականների հետ ենք մրցելու. վիճակահանությունը տեղում եղավ, և մենք ընդգրկվեցինք բավականին հետաքրքիր խմբում: Ի ուրախություն բոլորիս՝ Ալբանիայի և Ադրբեջանի հետ խաղերում տղաները հաղթեցին, ինչն ապահովեց խմբում երկրորդ հորիզոնականը և երրորդ ենթախումբ անցումը: Այս հաջողությունը փաստում է, որ Հայաստանում թենիսը զարգացում է ապրում: Մենք աստիճանաբար ավելացնում ենք միջազգային մրցաշարերին մասնակցությունը և դրանց անցկացումը, ինչը չի կարող անհետևանք մնալ»:

Հավելենք, որ այժմ ընթացքի մեջ է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, հուլիս-օգոստոս ամիսներին նախատեսված է մասնակցություն միջազգային պատանեկան մրցաշարերի, իսկ աշնանը կկայանա Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)