ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կ. Գիլոյան. «Եթե հայկական սպորտում լուրջ հաջողություններ արձանագրենք, վստահ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»

Հուլիսի 1, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին:

Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում ունենալու համար՝ կարևորելով կամավորության դերը մեծ սպորտում. «Աշխարհում որևէ լուրջ մրցաշար, մրցում չեն կարող անցկացվել առանց կամավորների: Կամավորները, որպես կանոն, ավելի շուտ են գալիս մրցավայր, քան մարզիկները և մարզիչները, և ավելի ուշ են գնում: Մոտ ապագայում շատ հնարավորություններ կունենաք լինելու հայկական սպորտի կողքին: Եթե լուրջ հաջողություններ արձանագրենք, վստա՛հ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»:

Փոխնախարարը հիշեցրել է, որ հուլիսի 13-18-ը Երևանում կայանալու է բասկետբոլի կանանց (մինչև 20 տարեկան) Եվրոպայի առաջնության խմբերից մեկի մրցաշարը, և հորդորել է ներգրավվել նաև այդ աշխատանքներում՝ «լինել մեզ հետ՝ սպորտի կողքին»:

Ինչպես կամավորներն են ներկայացրել, այդ մրցաշարում իրենց աշխատանքները կատարել են՝ սկսած օդանավակայանից՝ ուղեկցելով օտարերկրյա բասկետբոլիստներին: Աջակցել են թարգմանության, տրանսպորտի ապահովման, դահլիճում սպասարկման և այլ գործերում:

«Այս ընթացքում բացահայտեցի, որ սիրում եմ բասկետբոլը և անպայման ուզում եմ զբաղվել այդ մարզաձևով»,- ասել է պատանի կամավոր Նիկան, իսկ Նարեկը հավելել է, որ դա իր համար լավ փորձ էր՝ լեզուները գործնականում կիրառելու և զարգացնելու առումով:

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն էլ վստահեցրել է, որ համատեղ աշխատանքը որևէ խնդիր չի առաջացրել. «Մենք վստահեցինք, և կամավորներն արդարացրին: Սպասում ենք, որ յուրաքանչյուր մրցաշարից հետո նրանց շնորհակալություն ենք ասելու»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)