ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:
Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագրի արդյունավետությունը բուհերում և այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ու հանրակրթական դպրոցներում ընդգրկելու հարցերը: «Ներգրավված քաղաքացի» պիլոտային ծրագիրը մեկնարկել է ՀՀ 5 համալսարանների (Երևանի, Շիրակի, Վանաձորի պետական համալսարաններ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Վ. Բրյուսովի ավան պետական համալսարան) հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
Ներկայում նշյալ ծրագիրն իրականացվում է Հայաստանի 2 բուհերում, իսկ 2021 թ. սեպտեմբերից՝ նաև մյուս 3 բուհերում:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հանդիպման համար. «ՀՀ իրավագիտակից քաղաքացի ձևավորելը Հայաստանի Հանրապետության մարտահրավերներից մեկն է, և այս համատեքստում «Ներգրավված քաղաքացի» համալսարանական ծրագիրը կարևոր բաղադրիչ է»:
Փոխնախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ներկայում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ մասնավորապես ընդգծելով, որ առաջնահերթություն է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև հմտությունների, արժեքների ու դիրքորոշումների ձևավորումը: Արթուր Մարտիրոսյանն այդ առումով կարևորել է քաղաքացիական կրթության դերը քաղաքացու ձևավորման գործում: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ այս մոտեցումն է որդեգրված ներկայում ներդրվող հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի հիմքում, և այն պետք է արտացոլված լինի առհասարակ կրթության, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթության մեջ:
Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ քաղաքացիական կրթությունը շեշտադրված է ՀՀ կառավարությանը ներկայացված ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության մեջ: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» կազմակերպության հետ քաղաքացիական կրթությունը նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ներդնելու գործընթացում՝ մասնավորապես «Ներգրավված քաղաքացի» ձեռնարկի մշակման, ուսուցանողների վերապատրաստման համատեքստում:
«ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ «ԱՅ ԷՖ Ի ԵՍ»-ը ցանկանում է նպաստել Հայաստանում քաղաքացիական կրթության զարգացմանը. «Ակնկալում ենք, որ ձեռնարկն էլ ավելի տարածում կստանա համալսարանական կրթության մեջ: Հիմնվելով ձեռքբերումների և մշակված նյութերի որակի վրա՝ մեր ցանկությունն է ընդլայնել ծրագիրը նաև միջին մասնագիտական և հանրակրթական դպրոցներում»:
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են ոչ միայն դասախոսությամբ, այլև ինտերակտիվ մեթոդաբանությամբ բոլոր ուսանողների համար՝ առանց մասնագիտական տարանջատման: Մշակված ձեռնարկները նախատեսված են ուսանողների և դասախոսների համար և հարմարեցված են հայաստանյան կրթական միջավայրին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ