ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աղետների ռիսկի նվազեցման կրթությունը մեր դպրոցում

Դեկտեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

 Կապանի N 5 հիմնական դպրոցում «Երկրաշարժ» թեմայով դասը վարում էր ֆիզիկայի և բնագիտության ուսուցչուհի Մարինե Բաբայանը:

«Աղետների ռիսկի նվազեցման կրթություն» ծրագրի շրջանակներում դիտարկում էր իրականացնում Save the Children կազմակերպության ներկայացուցիչը: 6-րդ դասարանցիները մեկնաբանեցին դասի վերաբերյալ բոլոր եզրույթները, դիտեցին ուսուցողական մուլտֆիլմ, գտան դասասենյակի անվտանգ և վտանգավոր տեղամասերը: 
Ներկայացուցիչը համոզվեց, որ բացի տեսական գիտելիքներից, երեխաները կարող են նաև գործնականում ճիշտ վարքագիծ դրսևորել երկրաշարժի ժամանակ:

Կապանի N 5 հիմնական դպրոցի բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում