ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր՝ բուհ-քոլեջ համագործակցությամբ

Հուլիսի 6, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական օրեր համալսարանում, թեմատիկ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, խորհրդատվական և նախապատրաստական դասընթացներ, խորհրդակցություններ, շրջայցեր:

Նախատեսվում է նաև քոլեջի ուսանողներին ներգրավել համալսարանական միջոցառումներին, նրանց ծանոթացնել համալսարանական առօրյային և ուսանողական կյանքին, աջակցել քոլեջի բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողներին՝ ՃՇՀԱՀ-ում ուսումնառությունը շարունակելու նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն