ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական կինոարտադրանքը՝ Կաննի միջազգային փառատոնում

Հուլիսի 9, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանն առաջին անգամ առցանց տաղավարով մասնակցում է Կաննի կինոշուկային:

Հուլիսի 6-ին մեկնարկել է Կաննի միջազգային 74-րդ կինոփառատոնի Marché du Film կինոշուկան, որի առցանց հարթակում մասնակցում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Marché du Film կինոշուկան ոլորտում աշխարհի ամենահին ու խոշոր հարթակն է, որը զբաղվում է ֆիլմերի առքուվաճառքով և դիստրիբուցիայով: Այն այս տարի աշխատում է հիբրիդային (խառը) եղանակով. մասնակիցները կարող են ներկա գտնվել շուկայում կամ աշխատել հեռավար։ Կինոշուկան կգործի մինչև հուլիսի 15-ը:

Marche' du Film կայքում տեղադրված հայկական առցանց էջը (տաղավար) ակտիվ հղմամբ կապված է կինոկենտրոնի կայքին և CINANDO հարթակին։ Այն ունի մի քանի բաժին, այդ թվում՝ 2020-2021 թթ․ Հայաստանի ազգային կինոկենտրոնից աջակցություն ստացած ֆիլմերի ընդարձակ «Կատալոգ»՝ տարբեր արտադրական փուլերում գտնվող 73 կարճամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն կինոնկարներ: «Հայկական ֆիլմեր» բաժնում ընտրված են լիամետրաժ (ավարտված) և հետարտադրական փուլում գտնվող 12 աշխատանք: Էջն ունի նաև «Հայկական փառատոներ», «Կինոժառանգություն» և «Հայաստանի տեսարժան վայրեր» (լոքեյշններ) բաժինները: Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Marche’ du Film-ի հայկական հարթակը Կաննի կինոշուկայում հավատարմագրված մասնագետներին հայկական կինոարտադրանքին ծանոթանալու, միաժամանակ հետադարձ կապ ու առցանց հարթակում տեղ գտած ինֆորմացիայի միջոցով ֆիլմերի պատասխանատուների հետ անմիջական կապ հաստատելու և հետագա համագործակցությունը զարգացնելու հնարավորություն է ընձեռում:

Նշենք, որ կինոշուկայի համար պատրաստված կատալոգն ամբողջովին ինտերակտիվ է: Առցանց էջից կարող են օգտվել միայն Կաննի կինոշուկայում հավատարմագրված անձինք՝ վաճառքի մասնագետները, դիստրիբյուտորները և այլք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…