ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Ով ում է նման» թեմայով

Դեկտեմբերի 15, 2016
Դպրոցական անցուդարձ

Գավառի Ս. Քոչարյանի անվան N1 հիմնական դպրոցի III բ դասարանում անցկացվեց բաց դաս «Ով ում է նման» թեմայով:

Դասը նպատակն էր զարգացնելու աշակերտների հաղորդակցական, համագործակցային, քննադատական մտածողության, ստեղծագործական երևակայության, կապակցված խոսք կառուցելու կարողությունները:

Դասը կառուցված էր ԽԻԿ համակարգ տեխնոլոգիայով: Խթանման փուլում աշակերտները վերհիշեցին կենդանիների ձագերի, կենդանիների խմբերի և կենդանիների արձակած ձայների անվանումները: Իմաստավորման փուլում ընթերցվեց բնագիրը (դերային ընթերցանություն), կատարվեց բնագրի վերլուծություն բաց հարցերի միջոցով: Բաց հարցերը միտված էին  բնագրի իմաստի ընկալմանը, դատողություններ կատարելու, սեփական կարծիքն արտահայտելու և այն հիմնավորելու կարողության զարգացմանը: Բնագրի վերլուծությունից հետո անդրադարձ կատարվեց հեքիաթի վերնագրին` «Ով ում է նման»:  Քննարկումներից հետո աշակերտներն հանգեցին այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է «Ով ինչի է նման» վերնագիրը: Բառային աշխատանքը՝ ուղղագրական բառերի ուսուցում բառը հեգելու ճանապարհով, կազմակերպվեց խաղի ձևով: Կատարվեց խմբային աշխատանք: Դասարանը բաժանվեց 5 խմբի: Յուրաքանչյուր խմբի տրվեց 2 պատկեր: Առաջին նկարում պատկերված էր կենդանի, և  աշակերտները պետք է որոշեին, թե ինչի է այն նման: Երկրորդ նկարում պատկերված էր  առարկա, և աշակերտները պետք է որոշեին, թե ինչ կենդանու է այն նման: Կշռադատման փուլում կիրառվեց 5 րոպեանոց շարադրանքի մեթոդը: Աշակերտները շարադրանքում պետք է հիմնավորեին կարդալու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…