ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փաշիկ Ալավերդյան. «Նոր մարզագույքը կնպաստի ավելի բարձր արդյունքներ գրանցելուն»

Հուլիսի 12, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմերի մարզումներն այսուհետ կանցկացվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափանիշներին համապատասխան մարզագույքով:

IWF-ի կողմից Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը (1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար) արդեն Հայաստանում է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ նոր մարզագույքը նպաստելու է մարզաձևի զարգացմանն ու ավելի բարձր արդյունքներ գրանցելուն. «Սա երկար սպասված և մեզ համար շատ կարևոր իրադարձություն է: Ծանրորդների համար անչափ կարևոր է միջազգային մրցումներից առաջ մարզվել այնպիսի մարզագույքով, որպիսին լինելու է մրցավայրում, քանի որ գույքի տարբերությունն ազդում է արդյունքների վրա: Այս ծանրաձողերն առնվազն 20 տարի կծառայեն մեզ: Շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը համակարգված աշխատանքի և մեզ նեցուկ լինելու համար: Հավաստիացնում եմ, որ մեր շնորհակալությունը կարտահայտենք ավելի բարձր արդյունքների տեսքով»:

Փաշիկ Ալավերդյանը նաև տեղեկացրել է, թե ինչ սկզբունքով է կատարվելու մարզագույքի բաշխումը. «Չեմ ասի, թե նոր ծանրաձողերը բավական են հանրապետության բոլոր մարզադպրոցներում առկա բացը լրացնելու համար: Իդեալական պայմաններում յուրաքանչյուր մարզադպրոցին միջազգային չափանիշներին համապատասխան 4 ծանրաձող է անհրաժեշտ, սակայն ստացած քանակը բավարար է հավաքականների մարզումային գործընթացի կազմակերպման համար: Առաջնահերթ մարզագույքը կբաշխվի հավաքականների անդամների մարզադպրոցների շրջանում, որպեսզի նրանք հավաքներից դուրս էլ կարողանան նույն ծանրաձողերով մարզվել»:

Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)