ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավարտական վկայականներ են հանձնվել ՀՊՏՀ-ի 2020-2021 ուստարվա շրջանավարտներին

Հուլիսի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտներին հուլիսի 12-ին կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվել են ավարտական վկայականները (դիպլոմներ):

Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։ Այս ուսումնական տարում ՀՊՏՀ-ն ավարտել է 1392 քաղաքացի, այդ թվում՝ առկա բակալավրիատը՝ 772, առկա մագիստրատուրան՝ 210, հեռակա բակալավրիատը՝ 410:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհավորելով նորավարտներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ նմանօրինակ գեղեցիկ միջոցառումները ոգևորիչ են ինչպես շրջանավարտների, այնպես էլ առաջին կուրսեցիների համար։ Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտներն իրենց գիտելիքներով կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, իրենց կրթական, գիտական և նորարարական հաջողություններով կապահովեն մեր պետության առաջընթացը. «Սիրելի՛ շրջանավարտներ, հուսով եմ, որ ձեր ներդրումը կունենաք մեր երկրի կրթական, գիտական, նորարարական առաջընթացի գործում՝ օգտակար լինելով և՛ ձեզ, և՛ պետությանը: Բարի՛ երթ, ձե՛զ»։

Բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը, արժևորելով գիտելիքն ու կրթությունը, հորդորել է երբեք չդադարել սովորել ու զարգանալ, լինել պատասխանատու ու կարգապահ։ «Այսօր հանդիսավոր օր է, հուզված ենք բոլորս, քանի որ ՀՊՏՀ-ի մեծ ընտանիքի անդամներից շատերին կյանքի ուղեգրեր ենք հանձնում: Եկե՛ք՝ չմոռանանք նրանց, ովքեր այսօր ձեզ հետ պետք է ավարտեին համալսարանը․ հավե՛րժ փառք պատերազմում ընկած մեր հերոսներին»,- ասել է նա՝ ներկաներին հորդորելով մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում հերոսաբար ընկած տղաների հիշատակը։ ՀՊՏՀ շուրջ 5 տասնյակ շրջանավարտներ, որ մասնակցել են 44-օրյա պատերազմին և հայրենիքին ծառայել անձնվիրաբար, արժանացել են նվերների ու շնորհակալագրերի:

Ավարտական երեկոյին ՀՊՏՀ-ն հատուկ ուշադրության է արժանացրել գերազանցիկ շրջանավարտներին, որոնք ուսումնառության տարիներին իրենց ջանասիրությամբ վաստակել են լավագույնի կոչումը։ Հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության և ֆինանսական ֆակուլտետների 2020-2021 ուսումնական տարվա լավագույն շրջանավարտներ ճանաչված Հայկ Քալանթարյանը, Մհեր Մելքոնյանը, Լիլիա Ալավերդյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիաննա Դանիելյանը և Անահիտ Իսրայելյանը ստացել են հավաստագրեր ու նվերներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)