ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ

Հուլիսի 19, 2021
Միջազգային լուրեր

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելը հուլիսի 17-ին այցելել է Խոր Վիրապ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։

Հավելենք, որ Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն