ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Էրազմուս+» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում

Հուլիսի 21, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում:

Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Իտալիա և Սլովակիա) դեսպանությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ուսանողներին՝ դեսպան Վիկտորինը ջերմորեն շնորհավորել է նրանց ու նշել, որ դառնալով ծրագրի շահառու՝ երիտասարդներն արդեն իսկ լուրջ հաղթանակ են արձանագրել, ինչը կարող է անձնական կյանքում նորանոր հաջողությունների սկիզբ դառնալ:

«Մենք այսօր հյուրընկալել ենք ձեզ այստեղ, որպեսզի ներկայացնենք, թե ինչպես ձեզ դրսևորեք, ինչպես ինտեգրվեք եվրոպական կյանքին, և չափազանց կարևոր է, որ Եվրոպայում ձեր տեսածն ու սովորածը վերադառնալուց հետո ի նպաստ ձեր երկրի ծառայեցնեք»,- ասել է դեսպանը: Նա նաև ուսանողներին խորհուրդ է տվել Եվրոպա մեկնելուց առաջ անպայման պատվաստվել, որ ազատորեն կարողանան օգտվել ժամանցի վայրերից ու այլ հնարավորություններից:

«Սիրելի՛ երիտասարդներ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ սա ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և ցանկալի է, որ Եվրոպայում ամրապնդած ձեր կարողությունները, միջմշակութային հաղորդակցության ձեր հմտությունները ծառայեն նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանը»,- դիմելով «Էրազմուս+» ծրագրի այս տարվա մասնակիցներին՝ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը, երիտասարդներին անհատապես օգտակար լինելուց զատ, միտված է նաև մեր երկրի բարձրագույն կրթության համակարգում բարեփոխումների գործընթացի ամրապնդմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության ոլորտներում Եվրամիության հետ իրականացվող ծրագրերը շարունակական կլինեն ու տարեցտարի նոր թափ կստանան:

Որպես նաև սփյուռքի կրթական ծրագրերն ու երիտասարդության հարցերը համակարգող փոխնախարար՝ Ա. Մարտիրոսյանը երիտասարդներին հորդորել է Եվրոպայում գտնվելու ամիսներին այցելել է նաև այն բուհեր, որտեղ պետական աջակցությամբ գործում են հայագիտական կենտրոններ, իսկ վերադարձից հետո փոխանցել տպավորությունները:

«Էրազմուս+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան նույնպես շնորհավորել է ուսանողներին՝ նշելով, որ հանդիպմանը հրավիրված են նաև նախորդ տարիներին ծրագրին հաջողությամբ մասնակցած հայ երիտասարդներ, որոնց փորձը միջմշակութային հաղորդակցության և վիզաների ստացման գործում կարող է օգտակար լինել: Նա արձանագրել է, որ ծրագրի այս տարվա շահառուներն ավելի հաջողակ են այն առումով, որ հնարավորություն ունեն մասնակցելու նմանօրինակ միջոցառման, ինչը համավարակի պատճառով հնարավոր չի եղել անցկացնել անցած տարի:

Ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց, ընտրած բուհերն ու ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)