Համակողմանիորեն զարգացած սերունդ ձևավորելու գործը ուսուցչի հիմնախնդիրներից մեկն է. նա է ազգակերտման դրոշակակիրը,և նրա կողմից ամեն սխալ լինում է ճակատագրական ու հույժ անընդունելի,ինչպես և անընդունելի են շատ մոլորություններ մարդու կյանքում։ Ծնողների և ուսուցչի դերը անգնահատելիորեն մեծ է երեխայի մոտ ճիշտը սխալից, մոլորությունը առաքինությունից զանազանող գիտակցության ձևավորման գործում։ Հետագայում ճակատագրական սխալներ գործելու մեջ մեղավոր են ծնողն էլ, ուսուցիչն էլ։
Ասում են՝ վատ մոլորության դեմ պայքարելու համար պետք է ճանաչել այն.այս նպատակին էին ծառայում դեկտեմբերի առաջին տասնօրյակում մեր դպրոցում կազմակերպված միջոցառումները. դրանք ուղղված էին թմրամոլության կանխարգելմանը։ «Մարդկության հիմնախնդիրների շրջանակում», «Ծխախոտը՝ դանդաղ ներգործող թույն», «Օրենքի ուժը», «Լույս խավարում» խորագրերով զրույց-քննարկումներ ու տեսաֆիլմի դիտում,որոնց մասնակցում էին 10-12-րդ դասարանների ներկայացուցիչներ։ Պարզաբանումներ էին կատարվում թմրանյութերի տեսակների, դրանց կիրառման վտանգավորության, պահանջի, պատժի և այլ հարցերի վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էին լինում տարբեր ուսուցիչներ՝ գրականության, կենսաբանության, ռազմագիտության, քիմիայի, մաթեմատիկայի. նրանց տրվում էին տարաբնույթ հարցեր,քննարկումը դառնում էր հետաքրքիր ու տպավորիչ։ Նման զրույցները, անշուշտ, կնպաստեն աշակերտի մոտ այն գիտակցման ձևավորմանը, որ չեն սպանում ոչ թե նրա համար, որ գոյություն ունի «մի սպանիր»խորհուրդը, այլ նրա համար, որ պարզապես ընդունակ չես սպանելու։ Առաջ ընթանանք առանց մոլորությունների, քանզի չարիքները բորենու նման են՝ երբեք մենակ չեն լինում։Պետք է յուրաքանչյուրս մեր շրջապատի լույսը լինենք,երբեք խավարում մենակ չթողնենք կորուսյալին/սրանք մեջբերումներ են դպրոցում բաժանված և այս նպատակին ծառայող թռուցիկներից։
Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռ.Աֆյան
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ