ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը

Հուլիսի 26, 2021
Սպորտային լուրեր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանի օլիմպիական թիմը մասնակցում է 17 մարզիկով:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հուլիսի 24-ին մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլին։

Հենացատկում Դավթյանը փայլուն է հանդես եկել և վաստակելով 14.866 միավոր (առաջին ցատկ՝ 14.733 միավոր, երկրորդ՝ 15.000)՝ երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, որը կայանալու է օգոստոսի 2-ին։ Հատկանշական է, որ որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրած Սին Ջեհուանը (Հարավային Կորեա) ևս վաստակել է 14.866 միավոր։ Նժույգթափերում Եվրոպայի գործող չեմպիոնը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 14.566 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 14.266 միավորով), ինչը, սակայն, չի բավարարել որակավորման փուլի արգելքը հաղթահարելու համար։

Հաջորդիվ պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Բռնցքամարտի մինչև 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տոնել Ռայան Ալստոնի (Անտիգուա և Բարբուդա) նկատմամբ՝ 5։0։ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ․ մենամարտը կայանալու է հուլիսի 31-ին։ Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը 10 մ ատրճանակ մրցաձևում զբաղեցրել է 18-րդ տեղը և չի հաղթահարել որակավորման փուլը:

Այսօր մրցելույթ են ունեցել ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), որոնք, սակայն, պարտվել են մեկնարկում: Կարապետյանը 1/16 եզրափակչում զիջել է Ժանսայ Սմագուլովին (Ղազախստան), իսկ Սողոմոնյանը՝ Ջալալ Յաֆային (Մեծ Բրիտանիա)։

Հուլիսի 27-ին` ժամը 06:50-ին, կմեկնարկի ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի մրցումը, որտեղ հանդես կգա Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը. 100 մետր ազատ ոճի մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…