ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության դասընթացներ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 16, 2016
Դպրոցական անցուդարձ

Երեխաները, երիտասարդ սերունդը մեր ապագան են,իսկ ապահով ապագայի երաշխիքներից մեկը հզոր, առողջ բանակ ունենալն է։ Մեր բանակին անհրաժեշտ են խելամիտ, զգոն, ուշիմ, քաջ և արիասիրտ տղաներ։ Վաղվա զինվորը այսօր նստած է աշակերտական նստարանի առջև,հետևաբար զինվոր պատրաստելու գործընթացը իրականացնողներից մեկն էլ հենց դպրոցն է։ Առողջ միջավայր ստեղծել զինվորի համար,նրան հոգեբանորեն նախապատրաստել հայրենյաց հողը պաշտպանելու սուրբ  գործին,նրա մեջ ձևավորել հանդուրժողականություն, ցանկացած իրավիճակում ելքեր որոնելու և գտնելու պատրաստակամություն, թշնամուն երբեք յուրայինների մեջ չտեսնելու կամքի դրսևորում. ահա այս հատկանիշների ձեռքբերմանն էր ուղղված «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի» կողմից անցկացված նախազորակոչային սոցիալ-հոգեբանական պատրաստության հատուկ դասընթացը մեր դպրոցում,որը կայացավ դեկտեմբերի 2-ին։ Արհեստավարժ հոգեբանի և հատուկ մասնագետի վերլուծական զրույցը տպավորիչ էր, բովանդակալից և, ամենակարևորը,առաջացրեց բազմաբնույթ հարցեր մեր աշակերտների շրջանակում. ներկա էին ավագ դպրոցի սաներ/10-12-րդ դդ/։ Ուսումանասիրության հիմքում ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ էր,ուսումնասիրության նյութը՝ նրա ներաշխարհը, հույզերը, տարաբնույթ ապրումները, իսկ արդյունքում՝ սեփական սխալները շտկելու, դրանցում միայն դիմացինին չմեղադրելու, սեփական քայլերով առաջ գնալու,հաստատվելու մշակույթի ձեռքբերումը։ Կյանքի ցանկացած շրջադարձային պահերից առաջ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հոգեբանորեն նախապատրաստվելը, ինչն էլ այս հանդիպման հիմնական նպատակն էր։ Շնորհակալություն կազմակերպիչներին։

 Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)