ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 28, 2021
Միջազգային լուրեր

2021 թ. հուլիսի 17-ից 24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան:

Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ։

Հայաստանի թիմը ներկայացել է 4 աշակերտներով, որոնք սովորում են 12-րդ դասարանում. Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը, «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան դպրոցի ուսուցիչներ Մեխակ Հայրապետյանը և Բիլոր Կուրղինյանը։

Օլիմպիադայի արդյունքների ամփոփման արդյունքում Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների։ Ոսկե մեդալ է ստացել Արտաշես Գյոլեցյանը, արծաթե մեդալ՝ Դավիթ Գյուլամիրյանը, բրոնզե մեդալներ՝ Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը (փակման արարողությունը՝ International Physics Olympiad 2021 Closing Ceremony - YouTube

Հիշեցնենք, որ ֆիզիկա առարկայի 50-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)