ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». ԿԵԱԿ-ը և «Վահագն Հայրապետյան տրիոն» համերգներով հանդես են եկել Կապանում և Գորիսում

Հուլիսի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 27-ին և 28-ին Կապանի մշակույթի կենտրոնում և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել համերգներով՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին:

Ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և «Վահագն Հայրապետյան» տրիոն (տրիոյի կազմում՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր, վոկալ), Արման Մնացականյան (հարվածային գործիքներ), Մակար Նովիկով (կոնտրաբաս)): Համերգների դիրիժորն էր Ռոբերտ Մլքեյանը, մենակատարները՝ Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր):

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այցով այդ օրերին գտնվում էր Սյունիքի մարզում և ներկա է եղել Կապանի մշակույթի տանը կայացած համերգին: Նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին Կապանը 2021 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և նշել, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգաշարը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորների հոբելյաններին, մեկնարկում է հենց Կապանից:

«Հերթական անգամ ապացուցվեց, որ մշակույթն ամենաստույգ և փորձված միջոցն է հանրային լավատեսություն առաջացնելու, համավարակի հետևանքով խաթարված շփումներն ու մարդկային հաղորդակցությունը վերականգնելու տեսանկյունից: Նամանավանդ այս համերգաշարը՝ նվիրված երկու մեծանուն հայերի, ովքեր միայն հիացմունքի, հպարտության, արժանապատվության զգացում են առաջացնում»,- ասել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում նմանօրինակ համերգաշարերն ու ծրագրերը սահմանամերձ համայնքներում լինելու են շարունակական:

Նշենք, որ հոբելյանական համերգների ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)