ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրինակելի ուսումնական պլաններում կատարված մի շարք փոփոխություններ

Հուլիսի 30, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միանգամից երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փորձարկումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերից, Հանրակրթության նոր չափորոշիչը կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի։ Ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ուսհաստատությանն ընձեռելով ինքնավարություն։ ԿԳՄՍ նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։

Բացի դրանից՝ նոր չափորոշչի ներդրումն աստիճանական և դյուրին դարձնելու համատեքստում ուսումնական պլաններում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, փոփոխություն է առաջարկվել թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում) նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։

Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցներին տրվում է ինքնուրույնություն՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական և թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ առաջնորդվելով ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։

Ստեղծվում են նաև նախադրյալներ առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների սովորողների համար հավասար հնարավորությունների տեսանկյունից։ Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ֆինանսական միջոցների առկայության դեպքում հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։ Արդյունքում՝ դպրոցում նախամասնագիտական ուսուցումն ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝ բուհեր ընդունվելու և այնտեղ սովորելու հնարավորությունը։

Հաջորդ փոփոխությունը. «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանն այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը և կարողությունները, որոնք ցանկանում են զարգացնել։

Հնարավորություն է տրվում նաև արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրն այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։

Մյուս փոփոխությամբ 12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում, ինչը նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների և մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։

Դպրոցները, բացի պետական բաղադրիչից, կարող են ներդնել տարբեր առարկաներ, որոնց թվում են արդեն երաշխավորված «Տրամաբանություն», «Ֆերմերային գործ», «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում», «Գրաբար», «Մշակույթի պատմություն», «Արևմտահայերեն», «Ազգագրություն», «Գիտական ճանաչողության հիմունքներ» և այլ առարկաներ։ Առարկաների ցանկին կարելի է ծանոթանալ ուսումնական պլաններում։ Դպրոցներն իրենց նախաձեռնությամբ կարող են մշակել և ներկայացնել առարկայական ծրագրեր և ԿԳՄՍ նախարարության երաշխավորումից հետո սկսել ուսուցանել։

Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի փորձարկվող դասարանների ուսումնական պլանն առանձին փաստաթուղթ է․ առաջիկայում կհաստատվեն նաև այդ դասարաններում գնահատման և ֆինանսավորման կարգերը՝ նոր չափորոշչի տրամաբանությամբ փորձարկելու համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)