ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացմանը

Հուլիսի 30, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման համար կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործունեության տասնյոթ տարիների ընթացքում այն ապահովել է իր կայուն տեղն ինչպես Հայաստանի մշակութային կյանքում, այնպես էլ տարածաշրջանում՝ դառնալով տարածաշրջանի խոշորագույն փառատոներից մեկը: Փառատոնի կայունության գլխավոր հիմնասյուներից են հանդիսատեսի հետաքրքրությունը, ինչպես նաև տարիների ընթացքում ստեղծված միջազգային կապերը, գործընկեր փառատոների հետ սերտ հարաբերությունները և միջազգային հեղինակությունը:

2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կրկին հանդես կգա իր մշտական «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսով՝ ներկայացնելով կինոփառատոնի ամբողջ փիլիսոփայությունը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների և մրցութային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի հերթական անգամ շեշտադրել Հայաստանի մշակութային կյանքի կայունությունը, կինոարվեստի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանում՝ փառատոնային ասպարեզում առաջնային դիրքերի պահպանումը:

2021 թվականի հոկտեմբերի 3-9-ը կիրականացվեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք հիմնական մրցութային ծրագրերը` Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթը, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին երկու տարիների լավագույն ֆիլմերը ողջ աշխարհից, կհյուրընկալվեն ֆիլմերի հեղինակները, և կանցկացվեն վարպետաց դասեր:

Հարգանքի տուրք կմատուցվի հայ և համաշխարհային կինոյի վարպետներին, կկազմակերպվեն հետահայաց ցուցադրություններ: Արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ հատուկ դասընթացներ կիրականացվեն երիտասարդ կինոքննադատների համար։ «GAIFF PRO» արտադրական հարթակը կապահովի տարածաշրջանային համարտադրության շուկայի կազմակերպումը, որտեղ հերթական անգամ կանցկացվեն կինոնախագծերի զարգացման դասընթացներ՝ միջազգային դասընթացավարների մասնակցությամբ, և հայաստանյան կինոգործիչները հնարավորություն կունենան միջազգային համագործակցության նպատակով նոր կապեր հաստատել:

18-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև գործարկել ձևաչափեր, որոնք երբևէ չեն կիրառվել Հայաստանում. օրինակ՝ «ցուցադրություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» կամ «նորագույն VR տեխնոլոգիաներով հատուկ ցուցադրություններ»։ Հայաստանի ողջ կինոհանրության, մասնագիտական շրջանակների և ուսանողության համար վարպետության դասերը և կրթական ծրագրերը կիրականացնեն առաջատար վարպետները։ Հաշվի առնելով փառատոնի տեղական և միջազգային լուսաբանման հնարավորությունները` կարևորվում են հետպատերազմական Հայաստանի իմիջային ներկայացումը և մշակութային դիրքավորումը տարածաշրջանի առաջատար մշակութային իրադարձություններից մեկի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)