ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանն ավարտեց մրցելույթը

Հուլիսի 30, 2021
Սպորտային լուրեր

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է ելույթները Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Մրցումային 10-րդ օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի է դուրս եկել միայն լողորդ Արթուր Բարսեղյանը, որը հանդես է եկել 50 մետր ազատ ոճում: Որակավորման փուլում Բարսեղյանը 5-րդ մրցահերթում 23.14 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 3-րդ, իսկ ընդհանուր 73 լողորդների պայքարում՝ 43-րդ տեղը և զրկվել մեդալակիր դառնալու հնարավորությունից: Որակավորման փուլի արգելքը հաղթահարում են 1-16-րդ տեղերը զբաղեցրած լողորդները: Ավելի վաղ Բարսեղյանը մրցելույթ էր ունեցել 100 մետր ազատ ոճում, որտեղ ևս չէր հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի 17 ներկայացուցիչ, որոնցից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ծանրորդ Իզաբելլա Յայլյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) ավարտել են մրցելույթները: Պայքարը սկսել են նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արման Դարչինյանը. Դավթյանը դուրս է եկել հենացատկի եզրափակիչ, Դարչինյանը և Բաչկովը մեկական հաղթական մենամարտ են անցկացրել՝ նվաճելով համապատասխանաբար 1/4 և 1/8 եզրափակիչների ուղեգրեր:

Վաղը՝ հուլիսի 31-ին, հայ օլիմպիականներից մրցելույթ կունենա Հովհաննես Բաչկովը: Նա քառորդ եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…