ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տոկիո-2020. Արսեն Հարությունյանն ավարտեց մրցելույթը

Օգոստոսի 4, 2021
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57 կգ) դուրս է մնացել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային պայքարից:

Տոկիոյում ընթացող խաղերի մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 1;6 հաշվով պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Էրդենեբատ Բեկբայարին: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանար, եթե մոնղոլ մրցակիցը դուրս գար եզրափակիչ, սակայն վերջինս պարտվել է հաջորդ գոտեմարտում:

Այսպիսով, հայ օլիմպիականներից պայքարի մեջ են մնացել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ քաշային կարգ) և ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ): Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ. օգոստոսի 6-ին նա եզրափակչի ուղեգրի համար պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ: Նույն օրը Թևանյանը կանցկացնի մեկնարկային գոտեմարտը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն առայժմ նվաճել է 3 մեդալ. ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)