ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ասպիրանտներն ու հայցորդները կստանան աջակցություն․ երկարաձգվել է հայտերի ընդունման ժամկետը

Օգոստոսի 9, 2021
Պաշտոնական

Պետությունը կաջակցի հետազոտություններ ներկայացրած ասպիրանտներին և հայցորդներին։

Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն մարտի 30-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021» մրցույթը, որի հայտերի ընդունման ժամկետը կրկին երկարաձգվել է․ հայտերն առցանց կընդունվեն մինչև 2021 թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00-ը։ Պահանջվող փաստաթղթերն առձեռն կարելի է ներկայացնել մինչև 2021 թ. սեպտեմբերի 3-ը:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված և պետական պատվերով առկա ուսուցմամբ սովորող ասպիրանտները (այդ թվում՝ 2021 թվականին ասպիրանտուրա ընդունված), պետական պատվերով հեռակա ուսուցման 2-4-րդ կուրսերի ասպիրանտները և 2-4-րդ տարվա հայցորդները:

Հայտատուն մրցույթին մասնակցում է իր գիտական ղեկավարի հետ: Մրցույթի շահառուների աշխատանքի վարձատրության չափը սահմանվել է ամսական մինչև 150 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը: Աշխատանքի վարձատրություն սահմանված է նաև գիտական ղեկավարի համար՝ տարեկան մինչև 600 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ եկամտային հարկը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)