ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հնարավորություններ բացահայտող և հիմնախնդիրներ լուծող. Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ

Օգոստոսի 11, 2021

Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսին 12-ին, հանրապետության բոլոր մարզերում նախատեսված են միջոցառումներ՝ քայլերթեր, սեմինարներ, համերգներ, երիտասարդներին հուզող հիմնախնդիրների քննարկում-հանդիպումներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս միջոցառումների էպիկետրոնը լինելու է տարվա երիտասարդական մայրաքաղաքը՝ Կապանը: Այս մասին այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը՝ ներկայացնելով գերատեսչության այս տարվա նախաձեռնությունները:

Գ. Մամիկոնյանի խոսքով՝ Երիտասարդության միջազգային օրվա հետ կապված հանրապետությունում բոլոր մարզերում անցկացվելու են տարաբնույթ միջոցառումներ. «Այս տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, բայց չենք մոռացել մյուս մարզերի, մեծ ու փոքր համայնքների մասին: Հետպատերազմական շրջանում և դեռևս կորոնավիրուսի համավարակի պայմաններում նախաձեռնել ենք այնպիսի ծրագրեր, որոնք երիտասարդությանը և՛ կհետաքրքեն, և՛ նրանց ու պետության առջև ծառացած խնդիրներ բարձրաձայնելու, լուծումներ առաջարկելու հնարավորություններ կտան:

«Լոֆթ» կենտրոնի տնօրեն Արևիկ Համբարձումյանն ասել է, որ նմանատիպ բովանդակությամբ միջոցառում անցկացվելու է նաև իրենց կենտրոնում, որտեղ հարյուրավոր երիտասարդների մասնակցությամբ 4 ուղղությամբ կծավալի բաց քննարկում՝ ներուժի, հնարավորությունների ու հիմնախնդիրների մասին: Ա. Համբարձումյանը, շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍՆ-ին համագործակցության համար, նշել է, որ սպասվող քննարկմանն արդեն գրանցվել է 200-ից ավելի երիտասարդ:

«Մեզ համար սա պարտավորեցնող և ուրախալի միջոցառում է: Ակնկալում եմ, որ վաղը կդրվի այն հիմքը, որի շնորհիվ կարողանալու ենք հետագայում առավել ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը: Քննարկումն անցկացվելու է 4 թեմայով՝ «Նորարար գիտություն և ալտերնատիվ կրթություն», «Երիտասարդների համաչափ սոցիալական զարգացում», «Երիտասարդության զբաղվածություն. բուհից մինչև գործատու», «Պարենային համակարգերի փոխակերպում. երիտասարդության նորարարությունը հանուն մարդու և մոլորակի առողջության»: Առանձնացնելով այս թեմաները՝ մենք ցանկանում ենք երիտասարդների հետ զրուցել, նրանցից լսել ոլորտում առկա խնդիրների, հնարավորությունների, լուծումների մասին»,- ասել է Ա.Համբարձումյանը՝ վստահություն հայտնելով, որ պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը կլինի ի շահ երիտասարդության:

Ըստ Գ.Մամիկոնյանի՝ քննարկումը, որին ներկա է լինելու նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարության և երիտասարդների միջև երկխոսության հնարավորություն է ստեղծում:

«Երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարությունը լրամշակման փուլում է: Այս բաց քննարկումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ տեսնելու՝ կա՞ն խնդիրներ, թեմաներ, որոնք ուշադրությունից վրիպել են: Ռազմավարությունը պետք է լինի տվյալ պահի լավագույն փաստաթուղթը, որի իրականացումը ստանձնելով՝ պետությունը կլուծի երիտասարդության առջև ծառացած խնդիրները: Երիտասարդները ոչ թե նման միջոցառումների ձևական մասնակիցներն են, այլ դրանց տերը, իրականացնողը, բովանդակություն բերողը և հարստացնողը»,- ասել է Գ.Մամիկոնյանը՝ հավաստիացնելով, որ ԿԳՄՍՆ-ն շարունակաբար ձեռնարկելու է անհրաժեշտ քայլեր երիտասարդության հետ կառուցողական երկխոսություն ունենալու համար:

Նա խոսել է նաև ռազմավարության թիրախային ուղղությունների մասին:

«Առաջնահերթ է երիտասարդական էկոհամակարգի զարգացումը` առկա ներուժի իրացման հնարավորությունների ընդլայնման, հանրային կյանքում երիտասարդների դերակատարության բարձրացման համար: Հաջորդ նպատակը երիտասարդությանն առնչվող ոլորտների, քաղհասարակության և նախարարության միջև համագործակցության ձևավորումն ու զարգացումն է, որի արդյունքում կշահի երիտասարդը, և երրորդ՝ սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդների ներգրավումը գործընթացներում: Սա ենթադրում է Արցախյան վերջին պատերազմի մասնակից, պատերազմից անմիջականորեն ներազդված երիտասարդների թիրախավորում՝ ուղղված նրանց սոցիալական վերաինտեգրմանը, ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանմանն ու վերականգնմանը»,- ասել է Գ.Մամիկոնյանը և եզրափակել, որ ռազմավարությունն առաջարկելու է այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն ազատ, կիրթ, երջանիկ և պետականակիր երիտասարդներ ձևավորելու համար անհրաժեշտ միջավայրի ստեղծմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…