ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մենթոր դպրոցները կաջակցեն ուսուցիչների կարիք ունեցող հաստատություներին

Օգոստոսի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

2021 թվականի սեպտեմբերից «E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչներն էլեկտրոնային եղանակով կդասավանդեն այն հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ առանձին առարկաների գծով մասնագետների պակաս կա։ Նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցում ստեղծվել են էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ։

Ծրագրի շրջանակում կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումն այն երեխաների համար, որոնք զրկած են տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։

Տեղեկացնենք, որ 2020 թվականի սեպտեմբերից հեռավար դասեր են իրականացվել 5000 և ավելի աշակերտների շրջանում։ Հավաքագրվել է ոլորտում բազմամյա փորձառություն ունեցող 29 ուսուցիչ, որոնք տեսադասերի, վեբինարների, գրավոր և այլ նյութերի միջոցով մատուցել են առարկայական ծրագրերը։ Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school» ծրագրի տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ ուսուցիչների ընտրությունը կատարելուց հետո շատ կարևոր էր նրանց համար մշակել աջակցության համակարգ՝ առարկայական ուսումնական ծրագրերն արդյունավետ մշակելու նպատակով։ Ներդրվել է աջակցման այնպիսի մեխանիզմ, որ մենթորներից և ավագ ուսուցիչներից յուրաքանչյուրն ունենա իր առարկայական խումբը։

Հավելենք, որ «E-school Armenia» ծրագիրը կյանքի է կոչվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ 2020 թվականից սկսած աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել, և որպես առաջնահերթություն պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը։ E-school-ն արձագանք էր համավարակին, սակայն, այսօր այն դարձել է որակյալ էլեկտրոնային բովանդակության ստեղծման, էլեկտրոնային դասավանդման և փորձի կուտակման հարթակ։

Մասնավորապես, նախագծի ընթացքում հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների աշակերտների համար մշակվել և նկարահանվել է շուրջ 2000 տեսադաս, այդ թվում՝ ժեստերի լեզվով, որոնք մշտապես հասանելի են «E-school Armenia»-ի Youtube-յան ալիքում։ Հանրակրթական առարկայական ծրագրերին համապատասխան՝ ուսուցիչները մենթորների օգնությամբ մշակել են առարկայական ծրագրերը և թեմատիկ պլանները և դրանց համապատասխան նկարահանվել են տեսադասեր, պատրաստվել նյութեր և իրականացվել վեբինարներ։

Հիշեցնենք, որ գործում է նաև սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային շտեմարանը՝ kadrer.emis.am, որտեղ այս պահին ներկայացված է 196 թափուր հաստիք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)